Ստեղծագործություններ

Նարե

Նարե

Արթնացա ամպրոպի ձայնից, շուրջս այնքան մութ էր, որ մի պահ կորցրեցի իրականության զգացողությունս ու չէի ընկալում, թե որտեղ եմ և ինչ դիրքով եմ պառկած: Հետո, ի մի բերելով մտքերս, հիշեցի, որ տանը չեմ գիշերել, սակայն որտե՞ղ. փորձեցի գտնել հեռախոսս, բայց ապարդյուն, ձեռքով խարխափելով հոսանքի անջատիչն էի ման գալիս: Գլխումս շիլաշփոթ էր. հանձնվեցի: Բայց հենց գլուխս դրեցի բարձին ...

Կարդալ ավելին
Մեղքերի քաղաքը

Մեղքերի քաղաքը

Ամեն ինչ սկսվեց, երբ վերադարձա աշխատանքից… Բավականին ուշ էր: Միացրեցի հեռուստացույցը, բոլոր ալիքներով լուրեր էին, ոչ մի հետաքրքիր բան: Քանի որ շատ հոգնած էի, պառկեցի քնելու: Ինչքան էլ տարօրինակ է` միանգամից քնեցի, վերջին մի քանի ամսում այդպիսի բան չէր եղել. երևի շատ հոգնած էի: Ո՞րտեղ եմ ես, քայլում եմ մի անծանոթ քաղաքով, մարդիկ շատ քիչ են դրսում: Խոր գիշեր է՝ մութ ու ցուրտ, կողքիցս մի ծերունի է քայլում՝ շատ ճաշակով ...

Կարդալ ավելին
Արվոն ու Միան

Արվոն ու Միան

Որոշեցի կիսվել կյանքիցս մի դրվագով, միգուցե ինչ որ մեկին դա դաս կլինի, իսկ շատերի համար ուղղակի հետաքրքիր պատմության մի մասնիկ։ Մոտ 9 տարի առաջ էր, այդ տարիներին ամռանը և աշնան մի մասը Հայաստանում չէի լինում` մեկնում էի Ղրիմ աշխատելու ու բախտս փնտրելու ... Ամեն ինչ կյանքումս պտտվում էր նյութականի շուրջ ու գումար աշխատելու անհագ ցանկությունը ․․․

Կարդալ ավելին
Հայն ու վայը

Հայն ու վայը

Հայն ու վայը (Թումանյանական) Ասում են հայը եղել է բարի, Ժպիտը դեմքին, թիկնեղ և արի: Աշխատել է շատ, քարից հաց քամել, Վայրի հողերից` Հայաստան շինել: Օգնել է թույլին, աղքատին պահել, Իր տան չոր հացը` նրա հետ կիսել: Տեսնելով հյուրին` թեկուզ անծանոթ, Սիրով պատվել է մինչև առավոտ, Խմել է իրենց նոր քաշած գինին․․

Կարդալ ավելին
Լիլիթը

Լիլիթը

Լիլիթը գեղեցկադեմ մի աղջնակ էր, որին սիրում էին դասարանի գրեթե բոլոր տղաները ... Նա 17 տարեկան էր։ Ոչ ոք ու ոչինչ առանձնապես նրան չէին հետաքրքրում, բացի բժիշկ դառնալու անհագ ցանկությունից, համակարգչից ու փոքրիկ փիսիկից, որը նվիրել էր նրան հայրը։ Հայրն ու մայրը բաժանված էին, հայրը ապրում էր Կանադայում` իր երկրորդ ընտանիքի հետ, իսկ մայրը ամուսնացել ...

Կարդալ ավելին