Հայն ու վայը

Հայն ու վայը

Հայն ու վայը

(Թումանյանական)

Ասում են հայը եղել է բարի,

Ժպիտը դեմքին, թիկնեղ և արի:

Աշխատել է շատ, քարից հաց քամել,

Վայրի հողերից` Հայաստան շինել:

Օգնել է թույլին, աղքատին պահել,

Իր տան չոր հացը` նրա հետ կիսել:

Տեսնելով հյուրին` թեկուզ անծանոթ,

Սիրով պատվել է մինչև առավոտ,

Խմել է իրենց նոր քաշած գինին,

Նվագել, երգել, պարել Քոչարին:

Չի խլել երբեք ոչինչ, ոչ մեկից,

Եղել է ազնիվ` բաց մաքուր, անբիծ:

Խորհում եմ հիմա.. եղե՞լ է արդյոք,

Քանի որ հիմա դժվար է իրոք,

Գտնել աշխարհում մի ազնիվ հայի`

Ով անկեղծ սրտով քեզ կբարևի,

Ու շահի համար, քեզ չի վաճառի:

Չի խաբի ու կեղծ ժպիտը դեմքին,

Չի ասի նա քեզ. "Մեռնեմ ես սրտիդ,

Մի քիչ փող ունե՞ս, վիռուչատ անես,

Էրեխուս արև', երդվում եմ, տե'ս,

Էս 2 օրը հետ կտամ ես քեզ..

Հիվանդ է տանը` մերս ծերացած

Պիտի դեղ առնեմ, պահի քեզ աստված":

Բայց հո հարիֆ չենք` այս լոդռ բոմժին,

Էլի մենք փող տանք, որ հագնի շշին,

Շշի մեջ օղին` ջուրն ''անմահական'',

Խմեն ու դառնան երկրին տիրական:

Հետո վերջում էլ մեկի ուսերին,

Հազիվ տուն հասնեն` վաղ լուսադեմին:

Հետո կզարթնեն` մտքերով բազում,

Մոռացած արդեն` թասիբ ու խոստում

Կիջնի բիսետկա ուղիղ կեսօրին,

Որ նմաններին գլուխ նա գովի,

Թե երեկ էլի մի հարիֆ գտավ,

Ով իրա համար թաշախուստ առավ...

Սրանից հետո ի՞նչ ասես սրան,

Շատ մեղմ է հնչում. "տխմար, սուտասան ...":

Դժվար է իրոք գտնել կարեկից`

Ընկեր բարեկամ, հարևան, դրկից,

Որ չի հայհոյի նա քո հետևից`

Որպես կեղծ ընկեր, նախանձի ցավից,

Չի բացի երբեք բերանն անճոռնի`

Տեսնելով քայլող մի սիրուն "Լորի":

Հա ասեմ նաև, որ եթե հանկարծ,

Դու մի օր փորձես ու սրանց հարց տաս,

Թե ապեր, խի՞ եք, դուք ձեզ սենց պահում..

Կասեն ախպեեեերս. կյանքն է մեզ ստիպում,

Կյա'նքն է ստիպել, որ դառնանք լկտի',

Ու ապրենք այսպես` սովա'ծ ու փնթի':

Իսկ թե հարցնես, ասենք, "հա՞յ" ախպեր.

Գիտե՞ս, թե ով է Թումանյանը մեր,

Կասի նա անկեղծ "վարկածն հայկական",

Որ Թումանյանն է ստեղծել Շաուրման:

Կասեմ ես մի փաստ.. ու շատ նողկալի,

Որ սրանց համար "տո' ի՞նչ "Քոչարի",

Կամ տաղանդավոր աշու'ղ Ջիվանի,

Իսկ Սայաթ Նովան թող անհետ կորի",

Պետք է լսենք մենք` "մուղամ հայկաԳան",

Տղեքով տժժանք, սուԴի գողաԳան:

Օֆ.. ների'ր իրոք, ինձ Հայ ժողովուրդ,

Որ սրանց նման` աղբը փսլնքո'տ,

Կոչեցի ես հայ, իրոք ինձ ամո'թ:

01.03.2013 Վահագ Ռաշ

07 / 09 / 2020 10:39