Կենսագրություն

Logo

Վահագ Ռաշ

Երգիչ, Երգահան

Վահագ Ռաշ (Վահագն Աշոտի Ռուշանյան) ծնվել է 1982 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: Սովորել է Արթիկի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ   7-րդ դպրոցը: 12 տարեկանից հաճախել է Արթիկի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի բաժինը: 1999 թվականին դպրոցն ու երաժշտական դպրոցը ավարտելուց հետո ընդունվել և մինչև 2003 թվականը սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում և ստացել բակալավրի որակավորում՝ որպես ցանցային մասնագետ: Ավարտելուց հետո զորակոչվել և երկու տարի ծառայել է Արցախի հանրապետությունում: Զորակոչվելուց հետո՝ 2005 թվականին ընդունվել է Հաշվապահություան Ուսուցման Միջազգային Կենտրոն, որտեղ և սովորել է երկու տարի՝ ստանալով մագիստրոսի որակավորում և հաշվապահի մասնագիտություն: Այս տարիներին Վահագնը միշտ նվագում էր կիթառ ու երբեմն ընկերների շրջապատում նաև երգում: Պրոֆեսիոնալ երաժշտական կարիերան նա սկսեց 2009 թվականից: Ստեղծագործում և երգում է մինչև այսօր՝ համերգներով հանդես գալով Հայաստանի և աշխարհի տարբեր բեմերում։ Հիմնականում ներկայացնում է հայ հայտնիների խոսքերի վրա գրված ստեղծագործություններ, հեղինակ է շուրջ 50 երգերի և իր երգացանկում ունի 100-ից ավել երգեր՝ ինչպես իր, այնպես էլ տարբեր կոմպոզիտորներրի և նույնիսկ ժողովրդական։ Հիմնականում հանդես է գալիս բալլադային, ակուստիկ, ռոք ու բարդային ոճերում։ Վահագնի լավագույն երգերից են Լուսամփոփի պես աղջիկը, աշնան քամին, Ես կգամը, Ես ու Դուն, Ձյունը, Հուշերը և այլն։ Վահագնը ամուսնացած է, ունի երկու տղա։

Տեսահոլովակներ

Այս բաժնում դուք կարող եք գտնել Վահագ Ռաշի վերջին տեսահոլովակները

Կարող եք բաժանորդագրվել Վահագ Ռաշի Յութուբյան ալիքին և լսել բոլոր երգերը ու դիտել տեսահոլովակները:

Ես Կգամ

Հուշեր

Երջանկություն

Անհաս Մի Տենչ

Աշնան Քամի

Լուսամփոփի Պես Աղջիկ

Հայուհի Գեղեցիկ

Համբույրի Մը Մեջ

Ես ու Դու

Պար Պսակի

Հեռացիր

Կարմիր Ծաղիկ

Տեսնել ավելին

Երգեր

Երգերի մասին

Վահագ Ռաշ Vahag Rush (Վահագն Աշոտի Ռուշանյան) ծնվել է 1982 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: Սովորել է Արթիկի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 7-րդ դպրոցը: 12 տարեկանից հաճախել է Արթիկի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի բաժինը: 1999 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և մինչև 2003 թվականը սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում՝ որպես ցանցային ծրագրավորող: Ավարտելուց հետո զորակոչվել և երկու տարի ծառայել է Արցախի հանրապետությունում: Զորակոչվելուց հետո՝ 2005 թվականին ընդունվել է Հաշվապահություան Ուսուցման Միջազգային Կենտրոն, որտեղ և սովորել է երկու տարի՝ ստանալով հաշվապահի մասնագիտություն: Այս տարիներին Վահագնը միշտ նվագում էր կիթառ ու երբեմն ընկերների շրջապատում նաև երգում: Պրոֆեսիոնալ երաժշտական կարիերան նա սկսեց 2009 թվականից:

Ֆոտոդարան

Վերնագիր Վերնագիր Վերնագիր Վերնագիր Վերնագիր Վերնագիր 1 333 9 Համերգ
Տեսնել ավելին

Ստեղծագործություններ

Նարե

Նարե

Արթնացա ամպրոպի ձայնից, շուրջս այնքան մութ էր, որ մի պահ կորցրեցի իրականության զգացողությունս ու չէի ընկալում, թե որտեղ եմ և ինչ դիրքով եմ պառկած: Հետո, ի մի բերելով մտքերս, հիշեցի, որ տանը չեմ գիշերել, սակայն որտե՞ղ. փորձեցի գտնել հեռախոսս, բայց ապարդյուն, ձեռքով խարխափելով հոսանքի անջատիչն էի ման գալիս: Գլխումս շիլաշփոթ էր. հանձնվեցի: Բայց հենց գլուխս դրեցի բարձին ...

Կարդալ ավելին
Մեղքերի քաղաքը

Մեղքերի քաղաքը

Ամեն ինչ սկսվեց, երբ վերադարձա աշխատանքից… Բավականին ուշ էր: Միացրեցի հեռուստացույցը, բոլոր ալիքներով լուրեր էին, ոչ մի հետաքրքիր բան: Քանի որ շատ հոգնած էի, պառկեցի քնելու: Ինչքան էլ տարօրինակ է` միանգամից քնեցի, վերջին մի քանի ամսում այդպիսի բան չէր եղել. երևի շատ հոգնած էի: Ո՞րտեղ եմ ես, քայլում եմ մի անծանոթ քաղաքով, մարդիկ շատ քիչ են դրսում: Խոր գիշեր է՝ մութ ու ցուրտ, կողքիցս մի ծերունի է քայլում՝ շատ ճաշակով ...

Կարդալ ավելին
Արվոն ու Միան

Արվոն ու Միան

Որոշեցի կիսվել կյանքիցս մի դրվագով, միգուցե ինչ որ մեկին դա դաս կլինի, իսկ շատերի համար ուղղակի հետաքրքիր պատմության մի մասնիկ։ Մոտ 9 տարի առաջ էր, այդ տարիներին ամռանը և աշնան մի մասը Հայաստանում չէի լինում` մեկնում էի Ղրիմ աշխատելու ու բախտս փնտրելու ... Ամեն ինչ կյանքումս պտտվում էր նյութականի շուրջ ու գումար աշխատելու անհագ ցանկությունը ․․․

Կարդալ ավելին
Հայն ու վայը

Հայն ու վայը

Հայն ու վայը (Թումանյանական) Ասում են հայը եղել է բարի, Ժպիտը դեմքին, թիկնեղ և արի: Աշխատել է շատ, քարից հաց քամել, Վայրի հողերից` Հայաստան շինել: Օգնել է թույլին, աղքատին պահել, Իր տան չոր հացը` նրա հետ կիսել: Տեսնելով հյուրին` թեկուզ անծանոթ, Սիրով պատվել է մինչև առավոտ, Խմել է իրենց նոր քաշած գինին․․

Կարդալ ավելին
Տեսնել ավելին

Կապ

Համագործակցության կամ առաջարկների համար

Եթե ունեք առաջարկ կամ հարցեր ապա կարող եք գրել լրացնելով ներքևի դաշտերը, մենք կնայենք ձեր նամակը և հարկ եղած դեպքում կկապվենք ձեզ հետ։ Շնորհակալություն

Կապի եղանակներ

Մեզ հետ կարող եք կապվել հետևյալ եղանակներով

  • +37477616177
  • manager@vahagrush.am
  • Սոցիալական կայքեր

  • iTunes
  • Youtube
  • YandexMusic
  • Telegram
  • Spotify
  • Instagram
  • Facebook